Պետք է նաև շարունակենք քրտնաջան աշխատել Լա Լիգայում։ Այս մասին նշել է Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան՝ խոսելով իր ակնկալիքների մասին մրցաշրջանի երկրորդ հատվածից։
«Ցանկանում եմ նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները: Այս մրցաշրջանում մենք կարող ենք հաղթել բոլոր մրցաշարերում: Մենք արդեն ունենք առաջին գավաթը (Իսպանիայի Սուպերգավաթ), իսկ չորեքշաբթի օրը մենք կփորձենք հասնել Իսպանիայի գավաթի խաղարկության հաջորդ փուլ:
Փետրվարին Չեմպիոնների լիգան կվերսկսվի, և մենք կհանդիպենք թոփ թիմի («Մանչեսթեր Սիթի»):
Մենք անհամբեր սպասում ենք, որ շարունակենք պայքարը բոլոր այս գավաթների համար»,-ասել է նա։ Այս մասին հաղորդում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը: