Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով այդ եզակի քայլը Հայոց ցեղասպանության ճանաչման մեր հավաքական պայքարի ճանապարհին:
«Արդարև, այս գործում կարևոր դեր են ունեցել ԱՄՆ Հայ դատի մարմիններն ու հատկապես Վաշինգտոնի մեջ գործող Հայ դատի գրասենյակը»,-ասել է Արամ Առաջինը:
Արամ Առաջինն ընդգծել է, որ հատուկ ուրախությամբ են ողջունում այս կարևոր նվաճումը, որը հավաքական և հաննահանջ աշխատանքի արդյունք է:
«Այս ուրախ առիթով մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ սենատին՝ այն սպասումով, որ Ներկայացուցիչների պալատից և Սենատից հետո Միացյալ նահանգների նախագահը նույնպես այս ուղղությամբ վճռական քայլ կանի:
Փառք և հարգանք իր ոտնահարված իրավունքների պայքարին նվիրված հայ ժողովրդին»,-նշված է Արամ Առաջինի հայտարարության մեջ:
