Համարը հավաքելու Google Phone ֆիրմային հավելվածը կվերականգնվի մաքուր Android սմարթֆոնների Google Pixel-ում՝ Եվրոպայի մի շարք երկրներում Android One և Xiaomi ծրագրի շրջանակներում: Այս մասին հաղորդում է IXBT-ը։
Երբ վերջերս Xiaomi-ն հայտարարել էր, որ որոշ տարածաշրջաններում MIUI Dialer-ը կփոխարինվի Google Phone-ով, ընկերության սմարթֆոնների օգտատերերից շատերը հիասթափված էին, քանի որ դա նշանակում էր զանգերի գրանցման գործառույթի անհետացում։ Շուտով այդ անարդարությունը կվերացվի։
Google Phone 43 նոր տարբերակի կոդում հայտնաբերվել էին «նշաններ», որոնք ակնարկում էին զանգերի գրանցման գործառույթի առաջիկա թողարկման մասին։
Այդ գործառույթը նախկինում հասանելի էր Android-ում։ Սակայն Android 9 Pie-ի թողարկման ժամանակ Google-ը փակել էր սողանցքները, որոնք օգտագործվել էին ստեղծողների կողմից, իսկ զանգերի գրանցման պաշտոնական API-ները չէին տրամադրվում Android 6 Marshmallow-ի հետ։ Նման հնարավորությունը մնում էր որոշ Android-ներում։ Ընդ որում, Pixel-ի և Android One-ի օգտատերերին մնում էր միայն կոտրել սմարթֆոնները՝ root-հասանելիություն ստանալու համար։
Այնուամենայնիվ, Google-ն արդեն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի Android-ի ապագա տարբերակներում վերադարձնի զանգերի գրանցման API-ն։ Չնայած Google Phone-ում համապատասխան կոդի հայտնվելուն, թողարկման ժամկետները դեռևս հայտնի չեն։
Աղբյուրը՝ News.am
