fbpx
Սպորտ

Սպերցյանը դուբլ է ձևակերպել ու ստացել ամենաբարձր գնահատականը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի «Սպարտակ» – «Կրասնոդար» խաղում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը հյուրերի կազմում հրաշալի արդյունք գրանցել ու ամենաբարձրն է գնահատականն է ստացել։

Նախ Սպերցյանը բացել է խաղի հաշիվը տուգանային հարվածով՝ խաղի արդեն 5-րդ րոպեին։ Հետո, մինչև առաջին կեսի ավարտը, տանտերերը հավասարեցրել են հաշիվը, բայց Սպերցյանը հանդիպման ժամանակի ավարտից 4 րոպե առաջ ևս մեկ գոլ է հեղինակել ու դուբլ ձևակերպելով հաղթանակ պարգևել իր թիմին։

Արդյունքում՝ WhoScored պորտալը խաղին մասնակցած ֆուտբոլիստների ցանկում ամենաբարձր գնահատականը տվել է Սպերցյանին՝ 7,9:

https://www.youtube.com/watch?v=Hds4tV2zEJo

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ