fbpx
Աշխարհ

Իրաքի հյուսիսում ԻՊ հարձակման հետևանքով զոհված ոստիկանների թիվը հասել է 12-ի

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Բաղդադի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով Իրաքի դաշնային ոստիկանության զոհված աշխատակիցների թիվը հասել է 12-ի, իսկ ևս երեքը վիրավորվել են:

Մինչ այս հայտնել էինք, որ կեսգիշերին մոտ գրոհայինները հարձակվել էին Կիրկուկ նահանգի Էր-Ռաշադ շրջանի գյուղերից մեկի մոտ գտնվող ուղեկալի վրա:

Արմատականների հետ բախումը տևել էր մի քանի ժամ, իսկ օգնության ուղարկված ուժերը երկար ժամանակ չէին կարողանում տեղ հասնել, քանի որ ճանապարհները ականապատված էին ահաբեկիչների կողմից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ