Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տիկնոջ` Մելանյա Թրամփի ծննդյան օրն է։ Սպիտակ տունը շնորհավորել է ԱՄՆ առաջին տիկնոջը ծննդյան 49-ամյակի առթիվ՝ Twitter-ում տեղադրելով լուսանկար, որը ոչ միանշանակ է ընդունվել հանրության կողմից:
Լուսանկարում Մելանյա Թրամփը միայնակ նստած է Սպիտակ տան Օվալաձև սենյակում դրված բազմոցին: Նրա կողքին կա երկու դատարկ տեղ, իսկ շուրջը լրագրողներ ու օպերատորներ են:
Այս նկարը բուռն արձագանքի է արժանացել համացանցում՝ մեմերի առիթ դառնալով: Դրանցից մեկում Մելանյա Թրամփի կողքին «նստեցրել» են մարզահագուստով և պիցցայի կտորը ձեռքին Դոնալդ Թրամփին: