fbpx
Աշխարհ

Սպիտակ տան մեկնաբանությունը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնաթողության վերաբերյալ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը մի շարք հարցերի շուրջը տարբեր հայացքներ ունեն: Դեկտեմբերի 20-ին այս մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը Fox News հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնաթողությունը:

Սանդերսն ասել Է, որ «նախագահը և նախարարը համաձայնել են, որ տարբեր կարծիքներ կունենան մի շարք հարցերի շուրջը, բայց նրանք նախկինի պես լավ հարաբերություններ ունեն»: Խոսելով Թրամփի և Մեթիսի միջև տարաձայնությունների մասին՝ Սանդերսը նաև ընդգծել Է. «Լոկ մեկ մարդու են ընտրել նախագահ և գլխավոր հրամանատար, և նա Դոնալդ Թրամփն Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ