fbpx
Աշխարհ

Հերթական քաղաքական քայլը․ Սպիտակ տունն արձագանքում է Ներկայացուցիչների պալատի որոշմանը

The-White-House-expressed-condolences-in-connection-with-the-tragedy-in-Kemerovo

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձևը, որով սահմանափակվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ ուժի կիրառման լիազորությունները, թուլացնում է Թեհրանի «ահաբեկչական գործունեությանը» դիմակայելու կարողությունը։ Այս մասին հայտարարում է տարածել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին։

«Նախագահն իրավունք և պարտականություն ունի պաշտպանելու երկիրն ու քաղաքացիներին ահաբեկչությունից։ Դա այն է, ինչը նա շարունակում է անել, և աշխարհն ավելի անվտանգ է դառնում,-նշվում է տեքստում։

Ասվում է, որ բանաձևն ուղղված է թուլացնելու ԱՄՆ Զինված ուժերի կարողությունը՝ կանխելու Իրանի և նրա կողմից աջակցվող ուժերի ահաբեկչական գործունեությունը։

«Դա փորձ է՝ խանգարելու նախագահին պաշտպանել երկիրն ու նրա շահերը տարածաշրջանում պահպանվող սպառնալիքներից։ Կոնգրեսի այդ գործողությունները լիովին սխալ են»,-նշված է հայտարարությունում։

Սպիտակ տանը փաստաթութղն անվանել են հերթական քաղաքական քայլ։

«Նախագահի որոշումը՝ հարված հասցնել Ղասեմ Սուլեյմանիին, ճիշտ էր և արտոնված սահմանադրական լիազորություններով՝ որպես գլխավոր հրամանատար և գործադիր իշխանության ղեկավար, ինչպես նաև 2020 թվականի ուժի կիրառման թույլտվությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ