fbpx
Հասարակություն

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Վարդենյաց լեռնանցքը: 

Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է  բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ