fbpx
Կառավարություն

Սփյուռքահայ գործարարների հետ քննարկվել են էներգետիկայի բնագավառում ներդրումային հնարավորությունները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանն ապրիլի 5-ին ընդունել է սփյուռքահայ գործարարների պատվիրակությանը, որի կազմում էին «Hydrodom» և «Industrial Motorpower Corporation» ընկերությունների ներկայացուցիչներ Անատոլի Մաթևոսյանը, Շանթ Ղարիբյանը, Լևոն Ղարիբյանը, Սերժ Ղարիբյանը և Հարի Նաջարյանը:

Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է Հայաստանի էներգետիկայի ոլորտը, իրականացված ծրագրերը: Այս համատեքստում սփյուռքահայ գործարարների հետ քննարկվել են էներգետիկայի բնագավառում, մասնավորապես՝ հիդրոէներգետիկայի, արևային, երկրաջերմային ծրագրերի ներդրումային հնարավորությունները:

Սփյուռքահայ գործարարները ներկայացրել են նախկինում իրականացված ուսումնասիրությունները և դրանց հիման վրա կազմված ներդրումային ծրագրերը:

Գործարարները նախարարի պաշտոնակատարին տեղեկացրել են նաև, որ համագործակցում են Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջատար կազմակերպություններից մեկի հետ, որը պատրաստ է միանալ ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ներդրողները ուսումնասիրություն կիրականացնեն հիդրոէներգետիայի և երկրաջերմային ոլորտներում՝ հիմնվելով Հայաստանի էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) կողմից տրամադրված տվյալների հիման վրա: Գործարարները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ սկսել գործնական աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ