fbpx
Արցախ

Աղավնոյում ի հեճուկս Արցախի իշխանության մնացողներ կան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի իշխանությունները շարունակում են դատարկել Լաչինի միջանցքի գյուղերը, սակայն Աղավնոյի որոշ բնակիչները չեն լքել իրենց տները և դիմում են ժողովրդին իրենց աջակցելու համար։ Առաջինը տեղահանման մասին խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որպես նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ, ըստ վարչապետի, դեռ համաձայնության չէր եղել Ադրբեջանի հետ նոր երթուղու կառուցման մասով, ինչպես նաև դեռ ժամանակ կար մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ը, սակայն ստիպված են գնում այդ քայլին, քանի որ խաղաղապահները չեն կարողանում ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը և խաղաղոթյունը, իսկ ադրբեջանական կողմը շարունակում է ԱԹՍ-ներով հարվածել և սպանել Արցախի քաղաքացիներին։

Բնակիչների խոսքով՝ ոչ Ռուսաստանի իշխանությունները և ոչ էլ Հայաստանի իշխանությունները չեն դատարկել գյուղը, Աղավնոն դատարկողը Արցախի կառավարությունն է՝ ի դեմս Հայկ Խանումյանի։ Չնայած նրան, որ Աղավնոյում դադարեցրել են գազի, ջրի, լույսի մատակարարումը, անջատել են հեռախոսակապերը, բնակիչները դեռ ապրում են և չեն պատրաստվում լքել գյուղը։

Ավելի վաղ՝ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բերձորն, Աղավնոն և Սուսը անցնելու են ադրբեջանական վերահսկողությանը։ Ըստ նրա, բնակիչների խնդիրները կառավարության որոշումներով լուծվելու են, և բնակիչները պետք է բնակարաններով ապահովվեն։ Այնուհետև Արցախի իշխանությունները ասել էին, որ բնակիչները տարհանվելու են և տները չայրելու դեպքում կստանան 10 մլն դրամի կտրոն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ