Սքեյթբորդինգն ընդգրկվել է օլիմպիական ծրագրում

Ամենադիտվածներ

Սքեյթբորդինգն ընդգրկվել է օլիմպիական մարզաձևերի ցանկում։ Դրա նորամուտը Օլիմպիական խաղերում կկայանա 2021 թվականին՝ Տոկիոյում։

Այս մասին հայտնել է սքեյթբորդինգի ֆեդերացիան։

Ֆեդերացիայից տեղեկացրել են նաև որակավորման գործընթացի մասին, որի նախնական ծրագիրը խափանվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Սպասվում է, որ վարկանիշային մրցաշարերը կմեկնարկեն մյուս տարվա ամառվանից։ Սակայն դեռ ոչինչ հստակ որոշված չէ։ Ժամկետների հստակեցումը հայտնի կդառնա կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի փոփոխությունից հետո։

Ամենաթարմ