«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Սքոուլզը կարծում է, որ թիմի ներկայիս մարզիչ Օլե Գուննար Սուլշերի մոտեցումը նման է Ալեքս Ֆերգյուսոնի մոտեցմանը։
«Ինձ համար շատ հաճելի է հետևելը Ռեշֆորդի գործողություններին ու հասկանալ, որ այս պահին նրանից շատ բան է կախված: Լինգարդը, Մաքթոմինեյը, Ջոնգը, Գոմեսը նույնպես մեծ հույսեր են ներշնչում: Սուլշերի փիլիսոփայությունը հիշեցնում է այն, ինչ անում էր Ֆերգյուսոնը 90-ականներին», – Սքոուլզի խոսքերը փոխանցում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի մեկնարկային տուրում «Յունայթեդը» 4-0 հաշվով հաղթեց «Չելսիին»։