ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Աշտարակի բաժնի ծառայողները փետրվարի 28-ի երեկոյան բաժնի սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։
«Ուժեղացված ծառայության ընթացքում Ոսկեվազ համայնքից բաժին բերման ենթարկեցին 22-ամյա երիտասարդի՝ «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ: Նա մեքենայի սրահից ներկայացրեց ատրճանակ։ Բացահայտվեց նաև ապօրինի թմրաշրջանառության դեպք։ Կոշ համայնքից բերման ենթարկված 19-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 12 գրամից ավելի քաշով։
- Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ փաթեթներով մեթամֆետամին է եղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Ապօրինի հատվել է 46 ծառ․ հայտնաբերվածը տեղափոխվել է ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշտարակի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք էին բացահայտել նաև օրեր առաջ. Բյուրական համայնքից բերման էին ենթարկել 24-ամյա երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր մարիխուանայի նմանվող 4 գրամից ավելի զանգված։
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

