Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Սուրբ Զատկի նախօրեին վառվել է սրբազան կրակը:
Համավարակի պատճառով Սուրբ Հարության տաճար թույլատրվել է 2500 ոչ ավելի մարդկանց մուտքը: Սովորաբար այս տոնին ներկա էր գտնվում շուրջ 9000 հավատացյալ: Իսկ 2020 թվականին արարողությունն անցկացվել է առանց հավատացյալների:
Իսրայելի համաշխարհային կրոնների դեպարտամենտի տնօրեն Շարոն Ռեգևը հայտնել էր, որ իրենց իշխանությունները սրբազան կրակից լույս վերցնելու համար Բեն-Գուրիոն օդանավակայանում թույլատրվելու են 11 երկրների ինքնաթիռների վայրէջքը: Այդ երկրներն են՝ Բելառուսը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Կիպրոսը, Մոլդովան, Լեհաստանը, Ռուսաստանը, Ռումինիան և Ուկրաինան:
Սրբազան կրակը կհասնի նաև Ռուսաստանի 25 քաղաքներ ու շրջաններ:
