Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Հրապարակախոսը նշել է, որ այստեղ մի շատ վտանգավոր հռետորաբնություն է բանեցվում: Ըստ Փաշինյանի, Հայաստանում քաղաքական առումով կա երկու սուբյեկտ`ժողովուրդը, և ինքը:
«Լսեցի Փաշինյանի ուղիղ եթերը: Հասկանալի էր հիասթափվածների մասին հնչեցված գնհատականների տրամաբանությունը:
Բայց այստեղ մի շատ վտանգավոր հռետորաբնություն է բանեցվում: Ըստ Փաշինյանի, Հայաստանում քաղաքական առումով կա երկու սուբյեկտ`ժողովուրդը, և ինքը: Սա հակասահմանդրական ու հակադեմոկրատական տրամադրվածություն է, որը կրկնում եմ շատ վտանգավոր պատկերացում է:
Ես հասկանում եմ, որ իրեն հարվածում են, ինքն էլ իր հարվածն է տալիս, բայց այդ հարվածը պետք է լինի դեմոկրատական ազատությունների էությունը պահպանելով, ի վերջո նա այս պահի դրությամբ ղեկավարում է մի ամբողջ հանրապետություն»։
https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2951794204914965
