Թուրքիայի բանակը ստացել է անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համակարգեր։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
«Թուրքիայի ԶՈւ-ն առաջին անգամ ստացել է «Շահին» փոքրաչափ անօդաչու թռչող սարքերից պաշտպանության համակարգեր»,- նշել է նա։
Ըստ նրա՝ հակադրոնը ստեղծվել է թուրքական «Ասելսան» ընկերության կողմից։ Այն մոնտաժվում է կցորդիչին եւ ունի մոդուլային կառույց։ «Շահինները» կարող են կիրառվել կարեւոր օբյեկտների, սահմանի, հակաօդային պաշտպանության խնդիրների լուծման համար, ավելացրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավարը։
Դեմիրը ասել է, որ անօդաչուներից պաշտպանության համակարգն ունի թիրախի հանդեպ բալիստիկ հաշվարկի գործառույթ եւ կարող է հետեւել նրան՝ կողմնորոշվելով ռադարից տրվող դիրքով։

