Աշխարհ

Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռ է վթարվել. կան զոհեր

Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում Boeing 737 ինքնաթիռի անհաջող վայրէջքի հետևանքով 3 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Իզմիր-Ստանբուլ չվերթն իրականացնող թուրքական «Pegasus» ընկերության ինքնաթիռը կոշտ վայրէջքի պատճառով դուրս է եկել թռիչքուղուց և վթարվել՝ բաժանվելով 3 մասի: Ինքնաթիռում եղել է 183 մարդ, որոնցից 177-ը ուղևոր, իսկ 6-ը՝ անձնակազմի անդամներ:

Թուրքիայի առողջապահության նախարարի տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով զոհվել է 3 հոգի, հիվանդանոց են դիմել 179 հոգի: Ըստ նախարարի՝ հիվանդանոց տեղափոխվածների մեծ մասի մոտ լուրջ վնասվածքներ չկան: Նախարարը նաև նշել է, որ 2 հոգի գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Վթարից հետո Թուրքիայի քաղավիացիայի հրահանգով Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում թռիչքները դադարեցվել են և նախատեսված բոլոր վայրէջքներն ուղղորդվել են դեպի Ստամբուլի օդանավակայան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ