Թուրքական Optimar սոցհարցումներ իրականացնող ընկերությունը, որը կապվում է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ, նոր տվյալներ է ներկայացրել հերթական սոցհարցման արդյունքներից։
Թուրքական HaberturkTV-ի եթերում Optimar-ի ղեկավար Հիլմի Դաշդեմիրը նշել է, որ Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունների հետ կապված սոցհարցումները ցույց են տվել, որ մարտի 31–ին ընտրված ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն առաջ է 4 տոկոսով իշխանական թեկնածու Բինալի Յըլդըրըմից։
Նշենք, որ մարտի 31–ին Ստամբուլի քաղաքապետ էր ընտրվել ընդդիմադիր թեկնածուն, սակայն իշխող կուսակցությունը չէր համակերպվել պարտության հետ և ճնշում էր գործադրել ԿԸՀ–ի վրա։ Ճնշման հետևանքով ԿԸՀ–ն չեղյալ հայտարարեց Ստամբուլի ընտրության արդյունքները և նոր ընտրությունները նշանակեց հունիսի 23–ին։