Ստամբուլի արևմուտքում չորսհարկանի բնակելի շենք է փլուզվել, փլատակների տակ կարող են մարդիկ լինել, հայտնում է AHaber հեռուստաալիքը։
«Դեռևս անհայտ պատճառով փլուզվել է բնակելի շենք Քյուչյուքչեքմեջե շրջանում, մարդիկ մնացել են փլատակների տակ։
Դեպքի վայր են կանչվել փրկարարներ և հրշեջներ, այդ թվում՝ հարակից տարածքներից։
Հայտնի է դարձել, որ փլատակների տակից ողջ դուրս է բերվել 1 հոգի, որին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետ՝ ևս 7-ն են դուրս բերվել: