fbpx
Աշխարհ

Ստամբուլում ջրի պաշարը նվազել է մինչև նորմայի 40%-ը

Ստամբուլի ջրամբարներում ջրի պաշարը նվազել է գրեթե 2%-ով՝ նորմայի մինչև 40%-ը, ինչը 2014-ից սկսած նվազագույն ցուցանիշն է։ Այս մասին ուրբաթ հայտնել է թուրքական մեգապոլիսի քաղաքապետարանը։

Տեղական իշխանությունների տվյալներով, Ստամբուլի ամբարտակների մոտ ջրի պաշարը նորմայի դեպքում կազմում է 868,7 մլն խոր մ, այնինչ ուրբաթ առավոտվա դրությամբ այն նվազել է մինչև 346 մլն-ի։

Ջրի պաշարի նվազման պատճառը շոգ եղանակն է եղել, որ հուլիսի սկզբից հաստատվել է երկրի հյուսիսարևմուտքում։ Օդերևութաբանների կանխատեսմամբ, մոտակա շաբաթվա ընթացքում Մարմարի ծովի շրջանում, որտեղ գտնվում է Ստամբուլը, տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը 30 աստիճանից բարձր է լինելու։

Ջրի ամենացածր մակարդակը Ստամբուլում գրանցվել է 2014-ի մարտի 9-ին՝ այն կազմել է նորմայի 28,82%-ը։ Առավելագույն ցուցանիշը՝ 94,95%, արձանագրվել է 2015 թվականին։ Այս տարի Ստամբուլում ջրի պաշարի առավելագույն ցուցանիշը եղել է մայիսի 20-ին՝ նորմայի 49,7%, նշվում է քաղաքապետարանի հաղորդման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ