fbpx
Աշխարհ

Ստամբուլում շենքի փլուզումից զոհվածների թիվը հասել է 21-ի

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրեր առաջ փլուզված շենքի զոհերի թիվը հասել է 21-ի։ Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ հայտնի չէ, թե քանի մարդ է փլուզման պահին եղել շենքում։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։

Եվս 14 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են, նրանցից 7-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում։ Շենքի բնակիչների թիվը եղել է 43, ինչի հետ կապված փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են, քանի որ փլատակների տակ կարող են հայտնաբերվել ողջ մարդիկ կամ զոհվածների մարմիններ։

Դեպքի վայրում եղել է նաև Թուրքիայի նախագահն ու հայտարարել, որ Թուրքիայի իշխանությունները պետք է դրանից շատ դասեր քաղեն։ Նշվում է, որ շենքը կառուցված է եղել առանց թույլտվության։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ