Ստամբուլյան կոնվենցիան այս տարի չի հասնի Ազգային ժողով։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից՝ նշելով, որ նախարարությունը կարծիքի համար դիմել է Վենետիկի հանձնաժողով, որի պատասխանը սպասվում է հոկտեմբերին։
«Մինչև ստացվի պատասխանը, այն քննարկվի կառավարությունում, այնուհետև Կոնվենցիան ուղարկվի Սահմանադրական դատարան, դա պրոցես է, որը պետք է անցնի»,-ասել է Բադասյանը։
Ըստ նրա՝ թեման սպառվել է, բոլոր փաստարկներն ու հակափաստարկները հնչել են։
Աղբյուրը՝ 168.am