Երևանի ավագանին վաղը՝ հոկտեմբերի 6-ին, արտահերտ նիստ կհրավիրի, որի օրակարգում ընդգրկված է նախատեսվող կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով Ստեփանակերտին պահուստային ֆոնդից 100 մլն դրամ հատկացնելու հարցը։
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 75-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով` Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 100,000.0 հազար դրամ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք՝ Ստեփանակերտին, նախատեսվող կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով»,- նշված է որոշման մեջ: