fbpx
Զինված Ուժեր

Մեր զորքերը կարողացել են մեծ կորուստներ հասցնել թշնամուն և հետ շպրտել նրան

Քիչ առաջ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսի ժամանկ նշեց, որ Արցախի հարավային ուղղությամբ այսօրվա մարտերը բավական թեժ են եղել, բայց մեր կողմից կատարվել է գրագետ խուսավարում և հակառակորդին պատճառվել են մեծ կորուստներ։

«Այսօր առավոտյան հարավային ուղղությամբ հակառակորդը նորից ձեռնարկել էր լայնածավալ հարձակման փորձ։ Օրվա ընթացքում նույնիսկ իրենց հաջողությունը փորձեցին հերթական անգամ ամրագրել տեսանյութերով, բայց դա հերթական օրինակն էր, որ փոքրիկ, ժամանակավոր հաջողությունները փորձում են ներկայացնել որպես մեծ հաղթանակներ։

Մեր զորքերը, զորքերի հրամանատարները մարտավարական գրագետ, հնարամիտ խուսավարումներով հակառակորդին կարողացել են մեծ կորուստներ պատճառել եւ հետ շպրտել։ Հակառակորդը մոտավորապես 200 և ավելի զոհ է տվել միայն այսօրվա մարտերի ընթացքում»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Արցախի խաղաղ բնակավայրերի հրթիռակոծմանը հակառակորդի կողմից՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայկական կողմը համապատասխան պատասխան է տալիս ադրբեջանական գործողություններին, սակայն թիրախավորում են զուտ ռազմական օբյեկտները։

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մեղադրանքները ապատեղեկատվություն են և ոչնչով հիմնավորված չեն»,- նշեց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ