Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ ապրիլի 7-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի օծման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, Արցախի տարբեր բնակավայրերից ժամանած բազմաթիվ մարդիկ, ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից եւ Սփյուռքից, հյուրեր արտերկրից:
Հայտնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։