Ստեփանակերտի Նաբերեժնայա և Լազարևի հասցեներում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները, որը կատարում է «Ճանշին» ՓԲԸ-ն։
Ներկայումս իրականացվում են հողային աշխատանքներ, ինչպես նաև, անհրաժեշտ հատվածներում, ճանապարհների երկայնքով կատարվում են հենապատերի կառուցման և դեկորատիվ ձևավորման աշխատանքներ։