Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Շտաբը հայտնում է, որ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մայիսի 18-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 3 գնաճ, 5 գնանկում:
«Մասնավորապես գնաճ արձանագրվել է խնձոր 1կգ՝ 100 դրամ կամ 16.7%, ադամաթուզ 1կգ՝ 50 դրամ կամ 6.5% և հնդկաձավար 1կգ՝ 22 դրամ կամ 2.9% ապրանքատեսակների համար:
⬇️Միջին գնանկում արձանագրվել է կիտրոն 1 հատ՝ 50 դրամ կամ 13.6%, լոլիկ 1կգ՝ 33 դրամ կամ 4.5%, թթվասեր «տեղական» 200 գր՝ 1 դրամ կամ 0.4%, թեյ «ակբար» 100 գր՝ 2 դրամ կամ 0.3% և շաքարավազ 1կգ՝ 1 դրամ կամ 0.3% ապրանքատեսակների համար:
?Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» և «Թթվասեր» ապրանքային շուկաներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/142454667395322