fbpx
Արցախ

Ստեփանակերտը թույլ կտա հարազատներին տեսակցել ադրբեջանցի դիվերսանտներին

davit babayan

Ստեփանակերտը պատրաստ է թույլ տալ Արցախի Հանրապետության տարածքում կալանքի մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացիների հարազատների այցերը: Այս մասին ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Նա նշել է, որ արցախյան կողմը թաքցնելու ոչիչ չունի, քանի որ հարգում է ադրբեջանցի կալանավորների իրավունքները` ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ խոշտանգում են մոլորված ՀՀ և ԼՂՀ քաղաքացիներին: Բաբայանը հավելել է, որ նրանք նույնիսկ տեսակապով շփվում են հարազատների հետ:

Ըստ Բաբայանի` Արցախը մշտապես հանդես է եկել հակամարտության կողմերի միջև փոխվստահության ձևավորմանը նպաստող առաջարկություններով:

ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ:

ԼՂՀ-ում ցմահ ազատազրկման է դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովը, մեկ այլ դիվերսանտ Շահբազ Գուլիևն ազատազրկվել է 22 տարով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ