fbpx
Հասարակություն

Ստեփանծմինդա գյուղի մոտակայքում անհայտ անձինք վեճ են ունեցել ցորեն տեղափոխող ՀՀ քաղաքացիների հետ

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայտարարություն՝ ցորեն տեղափոխող վարորդների վերաբերյալ

Հայտնում ենք, որ ռուս-վրացական սահմանային անցակետին մոտ գտնվող Ստեփանծմինդա գյուղի մոտակայքում անհայտ անձինք կենցաղային հողի վրա վեճ են ունեցել ցորեն տեղափոխող ՀՀ քաղաքացի երկու վարորդների հետ և հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև վնասել բեռնատարները։

Վարորդներից մեկը ստացել է ձեռքի կոտրվածք, նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և նա տեղափոխվել է Հայաստան։ Նրա վարած բեռնատարը ևս արդեն Հայաստանում է։ Մյուս վարորդը դեպքից հետո ինքնուրույն է վարել իր բեռնատարը և այժմ ևս հատել է վրաց-հայկական սահմանը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը վերոնշյալ միջադեպի առնչությամբ կապ է հաստատել Վրաստանի իրավապահ մարմինների հետ, որոնք հավաստիացրել են, որ արարքին կտրվի իրավական գնահատական և մեղավորները կպատժվեն։

»

https://www.facebook.com/ArmEmbGeorgia/posts/1428021310673807

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ