fbpx
Ժամանց

Սթիվեն Քինգը դժգոհել է Facebook-ից և ջնջել իր էջը

Ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգը հայտնել է իր ֆեյսբուքյան էջը ջնջելու որոշման մասին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

Գրողը նշել է, որ լքում է Facebook-ը, քանի որ իրեն դուր չի գալիս քաղաքական գովազդում թույլատրված կեղծ նորությունների հոսքը: Քինգը նաև նշել է, որ վստահ չէ, որ սոցիալական ցանցը կարողանում է իր օգտատերերի անձնական տվյալները պաշտպանել:

Գրողն օգտատերերին հայտնել է, որ կշարունակի վարել Twitter-ի իր էջը, ուստի ցանկացողները կարող են նրան այդ հարթակում հետևել:

https://publish.twitter.com/?query=https%3A%2F%2Ftwitter.com%2FStephenKing%2Fstatus%2F1223425267831574534&widget=Tweet

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ