fbpx
Իրավական

ԱՄՆ դեսպանի ու ՀՀ ոստիկանապետի հետ ստորագրել ենք փաստաթղթեր․ Բադասյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր էջում տեսանյութ տեղադրել, որին կից գրել է․

«Հայաստանը ԱՄՆ կառավարության աջակցությամբ ազդարարում է ոստիկանության և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումներին ուղղված համատեղ ծրագրերի մեկնարկի մասին։

Այդ նպատակով Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ու ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ ստորագրել ենք համագործակցությանն ուղղված փաստաթղթեր։

Բոլորը գիտեն, թե մեր Կառավարության համար որքան կարևոր են հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտներում բարեփոխումները։ Դրանք կյանքի կոչելու մեր նպատակին միանալու և համագործակցության համար շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ մեր գործընկերներին՝ դեսպան Լին Թրեյսիի գլխավորությամբ, և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների համագործակցության բյուրոյին։

Վստահ եմ՝ մեր Կառավարության նախաձեռնությունները կհաջողեն»։

https://www.facebook.com/rustam.badasyan/posts/3389652594419485?__cft__[0]=AZXKd3HfSyjy0NslioSQIGrmSsR0jP9hXgTPR5KC9WL9jyGKGdo2z3IBmXJQktrf90oWocACsf2hXftzsmBoohRUN6CQEIO5-703q3CySrrO9lbo_xjYC1kORqt_hR_8vaRqUCGWSsw6tTqHTR1vv6z7gDyeXZBm09rqrGytc7APTMtxSpL8UpJ667c3JWxMtKA&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ