Զինված Ուժեր

Ստորագրվել է ՀՀ ՊՆ-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության ծրագիրը

Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2020թ. ծրագիրը, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները միտված են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման նախաձեռնությունների խթանմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021թթ. ազգային ծրագրի իրականացման հարցում ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակմանը:

ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ամենամյա ծրագրերը ստորագրվում են 2014 թվականից և թիրախավորում են զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման հիմնահարցերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ