fbpx
Զինված Ուժեր

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի (DCAF) ղեկավարի տեղակալ Անտյե Ֆրիտցը մայիսի 15-ին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր:

Նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտների ժողովրդական վերահսկողությունը: Հուշագրով ընդգծվել է պաշտպանության և անվտանգության ոլորտներում թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը, մշտական հանձնաժողովի մասնագիտական կարողությունների զարգացման, ինչպես նաև արդյունավետ խորհրդարանական վերահսկողության և հսկողության անհրաժեշտ գործիքների կատարելագործման անհրաժեշտությունը:

Երկկողմ հաստատվել է երկու տարվա գործողությունների նախագիծ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ