Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է մինչև թիմի հետ պայմանագրի ավարտը չստանալ խաղային պրակտիկա։
Այս մասին գրում է ESPN-ն։
Նշվում է, որ ուրուգվայցին պետք է կարողանա ընդհանուր հայտարարի գալ ակումբի ղեկավարության հետ, չնայած նրան, որ վերջանական որոշում կայացնելու ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։
Ըստ աղբյուրի՝ Սուարեսի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը», բայց ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ «Բարսայից»։
Նշենք, որ Սուարեսի ու իսպանական ակումբի միջև եղած պայմանագիրը նախատեղված է մինչև 2021 թվականի ամառ։
