Սումգայիթում ավտոբուսի և ամենագնացի բախման պատճառով 30 մարդ է վիրավորվել․ մի քանիսի վիճակը ծանր է

Ամենադիտվածներ

Սումգայիթում ավտոբուսի և ամենագնացի բախման պատճառով 30 մարդ է վիրավորվել․ մի քանիսի վիճակը ծանր է

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ավտովթար է եղել երթուղային ավտոբուսի ու ամենագնացի մասնակցությամբ։ Առանց լուսացույցի խաչմերուկում ավտոբուսը նախ բախվել է ճանապարհը կտրող ամենագնացին, հետո վրաերթի ենթարկել մայթին կանգնած մի քանի երեխայի ու բախվել հարակից բնակելի շենքի պատին։

Վթարի պատճառով 31 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Զոհեր չկան, բայց 7 մարդ տեղափոխվել է բուժհիմնարկների վերակենդանացման բաժանմունքներ։ Նրանց մի մասն արդեն դուրս է գրվել այնտեղից, սակայն այսօրվա դրությամբ դեռ 21 մարդ շարունակում է ստանալ։

Հատկանշական է, որ լրատվամիջոցներից մեկի տեղեկություններում՝ այդ խաչմերուկում պարբերաբար տեղի են ունենում նման պատահարներ հենց լուսացույցի բացակայության պատճառով։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ