«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր ԱԺ-ում Factor.am-ի հետ զրույցում անդրադարձավ եղբոր մասնակցությամբ կրակոցների մասին հարցին:
«Ամենաճիշտ գնահատականը կլինի, երբ որ իրավապահ մարմինները իրենց գնահատականը կտան»,- նշեց Սուքիասյանը:
Դիտարկմանը, որ եզակի դեպքերից է, երբ իշխանության ներկայացուցչի մերձավորը կալանավորվել է, և հարցին՝ ինչքանո՞վ վստահ կարելի է լինել, որ պատգամավորի գործոնը հաշվի առնելով՝ նախաքննական մարմինը կաշկանդված չի լինի, Սուքիասյանը նշեց.
«Նախ՝ այլ կողմ նույնպես կա, այլ փաստաբան նույնպես կա, դա ամենակարևոր հակակշիռն է, և արդեն պետք չէ նախաքննական մարմնի կաշկանդվածության մասին մտածել: Իհարկե, կլինեն արդար, որովհետև մենք միայն փաստաբանի առկայությունն ենք ապահովել, որ նա աշխատի: Իհարկե, շատ տեղեկացված ենք մանրամասներից: Սա է իրողությունը»: