Բուլղարիայում շարունակվում է ըմբշամարտի պատանեկան Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ ըմբիշներ։
55 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Արմեն Սուքիասյանը կարողացավ կիսաեզրափակչում 12-1 հաշվով պարտության մատնել թուրք ըմբիշ Բերաթի Ինաչին։ Սուքիասյանը ոսկե մեդալի համար կգոտեմարտի այսօր երեկոյան՝ ադրբեջանցի Ֆարիդ Բախիշլիի հետ:
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Նշվում է նաև, որ 80 կիլոգրամ քաշային Սևակ Բաղրամյանը կիսաեզրափակչում պարտվել է ռուս մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Իսկ Արմեն Գևորգյանը և Լյովա Սարգսյանը շարունակում են իրենց պայքարը բրոնզե մեդալների համար։