fbpx
Առողջապահություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք. ԱՆ խոսնակ

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում արձանագրվել է մահվան դեպք:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։

Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել։

Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 44 նոր դեպք և 32 առողջացածներ» ։

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2503361973098914

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ