NTV հեռուստաալիքը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելը քայլ կլինի դեպի մեծ Թուրքիայի ստեղծում:
Նախագահը ընդգծել է, որ Այա Սոֆիայի կարգավիճակը փոխելու որոշման ընթացքում Անկարան առաջնորդվել է ժողովրդի կարծիքով, և ոչ նրանով, թե ինչ են ասեկու Թուրքիայի մասին:
Էրդողանը շեշտել է, որ իր երկիրը շարունակելու է «մեծ և ուժեղ Թուրքիայի կառուցման ճիշտ ուղով ընթանալ»:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին, Թուրքիայի բարձրագույն դատարանը հրապարակեց Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու գործով վերջնական որոշումը։
Հայտնենք, որ դատարանը չեղյալ է հայտարարել 1934 թվականի որոշումը, որով Սուրբ Սոֆիան դարձել էր թանգարան. այսուհետ տաճարը կրկին կվերածվի մզկիթի: