fbpx
Առողջապահություն

Սուրճ խմելն ամենաանվտանգն է առավոտյան ժամը տասին. Daily Mail

Ամենից լավը սուրճ խմելն է առավոտյան ժամը տասին (եթե արթնացել ես ժամը 7.00-ին)։ Այս տոնայնացնող ըմպելիքի չափից վաղ օգտագործումը կարող է լրացուցիչ բարձրացնել առավոտվա ժամերին բնական կերպով ավելացած կորտիզոլ հորմոնի մակարդակը եւ վնաս պատճառել օրգանիզմին։ Այս մասին Daily Mail պարբերականին պատմել է դոկտոր Դեբորա Լին բրիտանական Dr Fox Pharmacy օնլայն-կլինիկայից։

Բժիշկը բացատրել է, որ արթնանալուց հետո առաջին 45 րոպեների ընթացքում օրգանիզմում կորտիզոլի մակարդակը հասնում է բարձրակետին։ Այդ հորմոնը բարձրացնում է զգոնությունն ու ուշադրության կենտրոնացումը, ինչպես նաեւ կարգավորում է նյութափոխանակության եւ իմունային համակարգի աշխատանքը։

Սուրճն ունի կորտիզոլի մակարդակը բարձրացնելու ունակություն։ Լիի կարծիքով՝ ըմպելիքի ավելորդ խթանող ներգործությունն առավոտյան ժամերին կարող է ավելի շատ վնաս, քան թե օգուտ բերել՝ առաջացնել վատ ինքնազգացողություն, հաճախասրտություն եւ բարձրացնել տագնապայնության մակարդակը։ Այդ պատճառով սուրճը պետք է օգտագործել ժամը 10.00-ին (եթե արթնացել եք ժամը 7.00-ին) կամ գոնե գիշերային քնից արթնանալուց 45 րոպե հետո։

Նաեւ խորհուրդ չի տրվում շատ ուշ ժամի սուրճ խմել։ Ընպելիքի վերջին գավաթը պետք է ընդունել քնելուց վեց ժամ առաջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ