fbpx
Կառավարություն

Սուրեն Պապիկյանն ընդունել է «Ռուսատոմ սերվիս»-ի գլխավոր տնօրենին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան նախարար-խորհրդական Ալեքսեյ Սինեգուբովին և ՌԴ «Ռուսատոմ սերվիս» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանը, ատոմակայանի ենթակառուցվածքների և սարքավորումների արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև երակարաժամկետ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։

Երկուստեք պատրաստակամություն են հայտնել աշխատանքային հանդիպումների և մասնագիտական խորհրդակցությունների միջոցով ապահովել ձեռք բերված պայմանավորվածությունների սահուն կյանքի կոչման գործընթացը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԶՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ