fbpx
Սպորտ

Սուրեն Պապիկյանը ներկա կգտնվի Հունաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կգործուղվի Հունաստան։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր անդամ, 2019 թվականի հունիսի 10-12-ը գործուղել Հունաստանի Հանրապետություն՝ Եվրո-2020-ի որակավորման փուլի Հունաստան-Հայաստան հանդիպմանը ներկա գտնվելու նպատակով։

2. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Պապիկյանի` Հունաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան ֆինանսական միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն», – ասված է որոշման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ