ԱԻՆ-ը հայտնել է, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։
Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։
«ԱԻՆ-ի մասնագետնեն ու փրկարարները տեղում են և փորձում են փլատակների տակից դուրս բերել վիրավորներին։ Զոհերի մասին հստակ տեղեկատվություն դեռ չկա»,- գրել է նա։
Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանից։
