Դուբայում ընթանում է սուսերամարտի պատանիների և երիտասարդների Աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ մարզիկներ։
Այսպիսով, Հայաստանը ներկայացնող խոցասուսերամարտիկներ Գրիգոր Մնացականյանը և Աշոտ Խալաթյանը հաղթահարել են խմբային փուլի արգելքը ու դուրս են եկել փլեյ-օֆ։
Մնացականյանն իր խմբում զբաղեցրել է 4-րդ, իսկ Խալաթյանը 5-րդ հորիզոնականը։