fbpx
Կառավարություն

Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչն ենք մենք սխալ արել. Նիկոլ Փաշինյան

Այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ հրապարակել է Հայաստանի տարբեր մարզերում, տեսարժան վայրերում արված մի քանի լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ շրջում, շփվում միմյանց հետ առանց դիմակների:

Վարչապետը կրկին  կոչ է  արել կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորություն:

«Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչն ենք մենք սխալ արել, որ մեր հայրենակիցներն այդպիսի քամահրական վերաբերմունք են ցուցաբերում իրենք իրենց առողջության, իրենց սպառնացող վտանգի նկատմամբ: Վտանգը սպառնում է ոչ թե կառավարությանը, այլ առաջին հերթին՝ ՀՀ քաղաքացիներին»,- նշել է  Փաշինյանը:

Պարետատան նիստին նաև մասնակցել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը նշել է, որ դիմակ պետք է կրել միշտ ու ամենուր, բացառությամբ սնվելուց:

«Վերջին օրերի հայտնագործությունը, որ օդում կախված երկար մնում են վիրուսի մասնիկները, գալիս է ապացուցելու, որ նույնիսկ եթե մենք գտնվում ենք մի վայրում, որտեղ ոչ ոք չկա, մենք ոչ մի երաշխիք չունենք, որ հինգ րոպե առաջ այդտեղ որևէ մեկը չի փռշտացել, հազացել և դուրս է նետել վիրուսի միլիոնավոր մասնիկներ»,- ասել է Թորոսյանը:

Նախարարը հավելել է, որ խորհուրդ է տրվում, օրինակ՝ չքայլել վազորդների հետևից, որոնք ինտենսիվ արտաշնչում են:

«Նրանց հետևից վիրուսների ամպը երկար կարող է գոյատևել, եթե, օրինակ, չկա քամի»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ