Hocus Pocus. Ֆրանսիական հիփ-հոփ և ջազ խումբ

Ամենադիտվածներ

agent

Hocus Pocus խումբը ձևավորվել է 1995 թ.ին, Ֆրանսիայում։ Այն իր մեջ ներառում է տարբեր ոճեր՝ հիփ-հոփ, ֆանկ, սոուլ, էլետրո և ջազ։ Գործերում նկատելի են նաև անգլիական, ֆրանսիական և ակուստիկ էլեմենտներ։

Hocus Pocus-ի գործերը ունեն շատ դրական և թեթև մթնոլորտ։ Երգերում հիմնականում ներկա են ռեփի և հիփ-հոփի տարրեր։ Գործերը լիովին առանձնանում են այդ ոճով ստեղծագործող ուրիշ երաժիշտների գործերից՝ իրենց հետաքրքիր և անսովոր համադրությունների շնորհիվ։

Խմբի ելույթները, գործերը համապատասխանում են իրենց անվանը՝ Hocus Pocus. խաբկանք, մոգություն։ Նրանց յուրահատուկ բեմադրությունները համադրվում են էլեկտրոնային, ջազային երաժշտության և ռեփի հետ՝ ստեղծելով մոգական տրամադրություն։ Այդ իսկ պատճառով էլ նրանց ունկնդիրները տարատեսակ են՝ ջազի սիրահարներից, մինչև ռեփի սիրահարներ։

Խմբի ամենանոր ալբոմներից է 16 pieces-ը, որի մեջ պարունակվում է 16 գործ։ Այն թողակվել է 2010 թ.ի մարտի 15-ին։ Ալբոմը բազմաթիվ հղումներ ունի տարբեր հայտնի մարդկանց՝ Մայքլ Ջեկսոնին, ԱՄՆ-ի նախագահ Քենեդիին, ֆրանսիացի երգահան Սերժ Գենսբուրգին, Ռենոյին, Կլոդ Նուագրոնին և այլն։ Ալբոմում ընդգրկված բոլոր երգերն էլ ինքնատիպ են, բայց այս 5 երգերը ամենաշատն են ընդգծում ալբոմի տրամադրությունն ու իմաստը.

I Wanna Know

Երգի հերոսը չափազանց հետաքրքրասեր է և ցանկանում է իմանալ, թե տարբեր բաներ այս կյանքում ինչու՞ և ինչպե՞ս են տեղի ունենում։ Օրինակ, թե ո՞վ է սպանել Քենեդիին, ինչու՞ են ուսուցիչները ավելի քիչ գումար վաստակում քան ժամանցի ոլորտում աշխատող մարդիկ, ինչու՞ է հարկավոր Ֆեյսբուքը, որպեսզի ընկերների հետ շբվենք և այլն։ Նա անհանգստանում է պետական և հասարակական համակարգերի, անարդարության և չզարգացվածության համար։

WO-OO

Այս գործում հերոսը պատմում է իր տեսած երազի մասին։ Երազը այնքան անհեթեթ է, որ արժանի է Ջ. Մալկովիչի (դերասան) և Զ. Ֆրեյդի (հոգեբան) ուշադրությանը։ Ամբողջ ընթացքում երացում ներկա են woo-oo տառերը և այդ տառերից բաղկացած տարբեր բառեր։ Նա չի կարողանում գիտակցել, թե ինչ խենթություններ են կատարվում իր հետ և նրան թվում է, որ գժվում է։

Portrait

Այն պատմում է 40-ամյա մի մարդու պատմություն։ Նրա անհատականությունը ձևավորվել է տարբեր ազդեցությունների տակ։ Նա խոսում է տարբեր դիալեկտներով, նրա վրա մեծ ազդեցություն են թողել ջազի հանճարներից՝ Ջ. Կոլտրեյնը, երգիչներ՝ Միննի Րիպերտոնը և Մ. Ջեքսոնը և այլոք։ Նա բազմաթիվ մասնիկներ է իր մեջ կրում, կարող է շատ տարբեր լինել և հպարտ է դրանով։ Նա այն է, ինչ կա։ Ո՛չ ավել, ո՛չ պակաս։

Marc

Այն պատմում է Մարկի մասին, ով խորհրդանշում է յուրաքանչյուրիս բացասական, ոչ այնքան մաքուր կողմերը։ Մարկը շահամոլ է, ալկոհոլի հանդեպ ունի մեծ սեր և խաբեբա է։ Մարկը հերոսի եղբայրն է, շողքը, մի մասը։ Առանց Մարկի չկա նաև նա։
Այս երգը ցույց է տալիս, որ մեր անհատականությունները ձևավորում են ո՛չ միայն մեր դրական կողմերը, այլև բացասական։ Առանց մեր բասական կամ ոչ այնքան կատարյալ կողմերի մենք կլինեինք անհետաքրքիր, անբովանդակալից և արհեստական։

100 Grammes De Peur

100 Grammes De Peur-ը (100 գրամ վախ) խոսում է համաշխարհային վախերի, ֆոբիաների, անհանգստության և դեպրեսիայի մասին։

Մարդիկ մեծ վախեր ունեն՝ կապված հիվանդությունների, առաջին հայացքից սիրահարվելու և ռասիզմի հետ։ Բայց պետք է լինել ուժեղ և դիմակայել յուրաքանչյուր խոչնդոտի, անհարմարության և վախի, միայն առաջ գնալ և վերածնունդ առնել։

Աննա Մարտիրոսյան

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();