Արդյո՞ք սխտորը օգնում է նիհարել

Հրապարակող՝

Karavarutyun

Ամենադիտվածներ

Սննդաբան Միրնա-ալ-Ֆաթին նշել է, որ ճիշտ գործածության դեպքում սխտորը կարող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Ինչպես պարզաբանել է մասնագետը, առողջ սննդակարգի և ֆիզիկական վարժությունների առկայության դեպքում սխտորի ամենօրյա օգտագործումը կարող է օգնել նվազեցնել քաշը և ճարպային զանգվածը, ինչպես նաև ավելի սլացիկ դարձնել գոտկատեղն ու կոնքերը։

Մասնագետի խոսքով՝ սխտորը բարձրացնում է էներգիայի մակարդակը, իսկ դրա մեջ պարունակվող սննդանյութերն օգնում են արագացնել նյութափոխանակությունը։ Ավելին՝ սխտորն օգնում է նաև մաքրել օրգանիզմը վնասակար տոքսիններից, ինչը ևս շատ կարևոր է։

Ամենաթարմ