Հուլիսի 18-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում՝ մոտ 1000 քմ, Նոր Երզնկա գյուղում՝ մոտ 1.5 հա խոտածածկ տարածք,
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ մոտ 200 քմ,
Սյունիքի մարզի Ձագեձոր գյուղում՝ 2100 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: