Հասարակություն

Սյունիքի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու հարց չի քննարկվում․ Սյունիքի փոխմարզպետ

Սյունիքի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու հարց չի քննարկվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

«Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են, մարզի սահմանները վերահսկելի են ու անվտանգ, մարզում որեւէ տեղ սահմանազատման աշխատանք չի կատարվում, Սյունիքի մարզից որեւէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում, Կապանի օդանավակայանը գտնվում է կմնա Կապան համայնքի տարածքում»,- ասված է գրառման մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ